Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարէդար
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան։
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական սուրբ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի կամքը պիտ' մեռնի,
Բայց երանի՝ որ իւր ազգի
Ազատության կզոհվի։
Բայց երանի՝ որ իւր ազգի
Ազատության կզոհվի։